• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քոուլը ցանկանում է կենտրոնանալ միայն ֆուտբոլի վրա

Էշլի ՔոուլԱնգլիայի ազգային հավաքականի պաշտպան Էշլի Քոուլը կարծում է, որ չարժի ուշադրություն դարձնել երկրպագուների և լրագրողների քննադատություններին ֆուտբոլային դաշտից դուրս կատարած իր գործողությունների համար:

Այսօր կայանալիք Բրազիլիայի հետ ընկերական հանդիպմանը Քոուլն անցկացնելու է իր 100-րդ խաղը ազգային հավաքականի կազմում: Արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստը դաշտ է դուրս գալու հենց մեկնարկային րոպեներից:

Չնայած նշանակալից բարձունքներին՝ Քոուլի նկատմամբ հասարակության վերաբերմունքը շարունակում է բավականին սառը լինել: Մինչդեռ անձամբ խաղացողին սա չի անհանգստացնում: Նա ցանկանում է ֆուտբոլ խաղալ:

-Ես չեմ ուզում նստել այստեղ՝ ձեռքերս ծալած, և շարունակել պահանջել այլ վերաբերմունք իմ նկատմամբ: Խաղալ ֆուտբոլ: Ահա թե ինչ եմ ես ուզում: Ինձ հաջողվել է շատ տիտղոսներ նվաճել: Իհարկե, ցանկանում եմ նման հաջողության հասնել նաև հավաքականի մարզաշապիկով:

Ֆուտբոլում երբեք չի լինելու այնպես, ինչպես դու ծրագրել էիր: Երբեմն դու ստիպված բախվում ես խաղային վատ ժամանակահատվածների, երբ քեզ մոտ շատ բաներ չեն ստացվում: Մինչդեռ ես վաղուցվանից եմ սովորել հաղթահարել դրանք,- հայտնել է Քոուլը: The Independent