Ֆրանսիական Մարսելի հարձակվող Լոիկ Ռեմին հայտնվել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» ուշադրության կենտրոնում: Ակումբը մտադիր է ձեռք բերել խաղացողին հունվարյան տրանսֆերի ժամանակ: Այս մասին հայտնում է ֆրանսիական L’Equipe պարբերականը:
Առաջնությունը Ռեմիի համար անհաջող է մեկնարկել. 25-ամյա խաղացողը անցկացրած 9 խաղերում չի խփել և ոչ մի գոլ և չի կատարել նույնիսկ գոլային փոխանցում: Ռեմիի պայմանագիրը կլրանա 2015 թվականի ամռանը, բայց ֆրանսիական ակումբը պատրաստ է վաճառել հարձակվողին 10 մլն եվրոյով (8 մլն ֆունտ):
«ՔՊՌ»-ը հետաքրքրված է նաև «Ասթոն Վիլլայի» հարձակվող Դարրեն Բենտի ծառայություններով: Ժամեր առաջ սկսեցին լուրեր պտտվել, որ «ՔՊՌ»-ի նորանշանակ մարզիչ Հարի Ռեդնապի ուշադրության կենտրոնում Բենտն է: