«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն ակումբի երկրպագուներից ներողություն է խնդրել, որ «Սիթիից» կրած պարտությունից հետո չի մոտեցել երկրպագուներին և շնորհակալություն հայտնել աջակցության համար:
«Էթիհադում» կայացած խաղից հետո, որում «զինագործները» պարտվեցին 6:3 հաշվով, Օզիլը ցանկացավ միանգամից հեռանալ հանդերձարան, ինչի պատճառով արժանացավ իր հայրենակից Պեր Մերտեզակերի քննադատությանը: Խաղից հետո թուրք ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել երկրպագուներից:
-Ներողություն եմ խնդրում, որ խաղից հետո շնորհակալություն չհայտնեցի երկրպագուներին: Դուք հիանալի եք վերաբերվում ինձ և ես գիտեմ, որ մեծ ճանապարհ էիք եկել՝ ծախսելով ձեր գումարը, որպեսզի աջակցեք մեզ: Ես հիասթափված էի խաղի արդյունքից և գիտեմ, որ պետք է շնորհակալություն հայտնեի երկրպագուներին,- ասել է Օզիլը: