ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2013թ-ի խորհրդանշական հավաքականը, որտեղ Պրեմիեր Լիգայի միակ ներկայացուցիչը «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն է:
Հիշեցնենք, որ այս շաբաթ հայտնի դարձավ ոչ միայն «Ոսկե գնդակի» հաղթողն, այլ նաև ՖԻՖԱ-ի վարկածով նախորդ տարվա խորհրդանշական հավաքականը, որտեղ չկար Պրեմիեր Լիգայում հանդես եկող և ոչ մի ֆուտբոլիստ:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում քվեարկություն է անցկացվել, որտեղ երկրպագուներն ընտրել են տարվա խորհրդանշական հավաքականը:
ՈՒԵՖԱ-ի վարկածով 2013թ-ի խորհրդանշական հավաքականը.
Մանուել Նոյեր («Բավարիա» և Գերմանիայի հավաքական)
Ֆիլիպ Լամ («Բավարիա» և Գերմանիայի հավաքական)
Տիագո Սիլվա (ՊՍԺ և Բրազիլիայի հավաքական)
Սերխիո Ռամոս («Ռեալ» և Իսպանիայի հավաքական)
Դավիդ Ալաբա («Բավարիա» և Ավստրիայի հավաքական)
Գարեթ Բեյլ («Ռեալ» և Ուելսի հավաքական)
Մարկո Ռոյս («Բորուսիա» և Գերմանիայի հավաքական)
Մեսութ Օզիլ («Արսենալ» և Գերմանիայի հավաքական)
Ֆրանկ Ռիբերի («Բավարիա» և Ֆրանսիայի հավաքական)
Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ և Շվեդիայի հավաքական)
Քրիշտիանու Ռոնալդու («Ռեալ» և Պորտուգալիայի հավաքական)