• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օլիվյե Ժիրու. «Ես ավելի լավ եմ մեկնարկել, քան վան Պերսին»

Օլիվյե ԺիրուՀարձակվող Օլիվյե Ժիրուն վստահ է, որ իր կարիերան «Արսենալում» ավելի լավ է սկսվել, քան ժամանակին Ռոբին վան Պերսիինը:

Ակնհայտ է, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անցած ամառ հրավիրել էր Ժիրուին՝ որպես Ռոբին վան Պերսիին փոխարինող, որը մեկնեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

Օլիվյեն արդեն բազմիցս նշել է, որ սխալ է համեմատել անգլիական ֆուտբոլի նորեկին վան Պերսիի հետ: Մինչդեռ Ժիրուն համոզված է, որ ինչ-որ տեղ էլ նա առաջ է անցել Ռոբինին:

-Չեմ ճանաչում հարձակվողի, որին չի հետաքրքրում վիճակագրությունը: Մրցաշրջանի մեկնարկից ես խփել եմ 14 գնդակ և կատարել 11 արդյունավետ փոխանցում:

Առաջին մրցաշրջանի համար այս արդյունքն ավելի լավն է, քան երբ այն սկսեց վան Պերսին, նույնիսկ եթե նա ավելի երիտասարդ էր: Երբ ես տեղափոխվեցի «Արսենալ», անհանգստանալու մի քանի առիթներ ունեի, սակայն մենք դրանք արագ լուծեցինք: Այժմ «Արսենալի» ֆուտբոլիստները գիտեն, որ մենք գոլեր կխփենք, եթե նրանք խաղան ինձ հետ,- հայտնել է Ժիրուն: ESPN

Հետաքրքիր փաստեր