• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օնանան և Ռաշֆորդը վնասվածքներ են ստացել իրենց ազգային հավաքականներում

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան և հարձակվող Մարկուս Ռաշֆորդը վնասվածքներ են ստացել իրենց հավաքականների կազմում խաղալիս:

26 ամյա Ռաշֆորդը հայտնվել էր Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում Մալթայի հավաքականի նկատմամբ հաղթական խաղում:

Ուեմբլիում կայացած հանդիպման երկրորդ խաղակեսում Ռաշֆորդը բախվեց Թրենթ Ալեքսանդր-Առնոլդի հետ, ինչի արդյունքում Մարկուսը չկարողացավ շարունակել խաղը և նրան խաղադաշտում փոխարինեց Քոուլ Պալմերը։

Նույն օրը երեկոյան «կարմիր սատանաները» ևս մեկ վատ լուր ստացան, այս անգամ՝ Կամերունի հավաքականից։ Խաղի ավարտից 10 րոպե առաջ Օնանան ստիպված է եղել լքել խաղադաշտը վնասվածքի պատճառով։

Օնանան այս մրցաշրջանում մասնակցել է «Յունայթեդի» բոլոր հանդիպումներին:

Ինչպես հիշեցնում է Daily Mirror-ը, «Յունայթեդը» շարունակում է մնալ առանց Ջոննի Էվանսի, Լիսանդրո Մարտինեսի, Լյուկ Շոուի և Տիրել Մալասիայի, Քրիստիան Էրիկսենի ու Ռասմուս Հոյլունդին։