• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օուեն Քոյլը կգլխավորի «Ուիգանը»

Օուեն Կոյլ«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը հայտնել է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ կդառնա Օուեն Քոյլը:

Պրեմիեր Լիգան լքելուց հետո «Ուիգանը»  ստիպված էր հրաժեշտ տալ իր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին, ով տեղափոխվեց «Էվերթոն»:

Մի շարք թեկնածուների տարբերակներ քննարկելուց հետո, Ուիլանը որոշեց, որ ամենահարմար տարբերակը «Բոլթոնի» նախկին մարզիչ Օուեն Քոյլն է: «Ուիգանի» նախագահը կարծում է, որ Քոյլը ճիշտ ընտրություն է` Պրեմիեր Լիգա վերադառնալու խնդրի լուծման համար:

-Մենք սկզբունքային համաձայնության ենք եկել Օուենի հետ: Ներկա պահին մենք բանակցում ենք նրա գործակալի հետ, և մնում է միայն որոշ ձևակերպումներ կատարել:

Ավելի վաղ նա արդեն «Բերնլիին» դուրս բերել է Պրեմիեր Լիգա: «Բոլթոնում» դա նրան չհաջողվեց կրկնել, բայց երբեմն որոշ բաներ հակառակ են ստացվում:

Բոլոր թեկնածուներից, կարծում եմ, նա լավագույնն է: Մենք պետք է պայմանագիր ստորագրենք այսօր: Նրա գործակալը հիմա բանակցում է Ջոնատանի (գործադիր տնօրենի) հետ, և գործարքն իրականացնելուց հետո, նա վաղվանից աշխատանքի կանցնի: Նա շատ աշխատանք ունի անելու, և պետք է անմիջապես գործի անցնել,- Ուիլանի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Հետաքրքիր փաստեր