• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օսկար. «Ցանկանում եմ հավատալ, որ «Չելսիին» մեծ մրցաշրջան է սպասվում»

Օսկար«Չելսիի» բրազիլիացի կիսապաշտպան Օսկարը հայտնել է, որ իր թիմը պատրաստ է պայքարել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար, ինչպես նաև հավատացրել է իր երկրպագուներին, որ կավելացնի իր արդյունավետությունը:

-Ես ինձ ավելի վստահ եմ զգում և կարծում եմ, որ նոր մրցաշրջանում ինձ կհաջողվի ավելի շատ գոլեր խփել:

Այս մրցաշրջանից ես շատ մեծ սպասելիքներ ունեմ: Ուրախ եմ, թե ինչպես են այժմ ընթանում թիմի գործերը: Մենք լավ ենք մեկնարկել առաջնությունում, և կցանկանայի հավատալ, որ «Չելսիին» մեծ մրցաշրջան է սպասվում` մրցաշրջան, որտեղ մենք տիտղոսներ կնվաճենք:

Ես բավական հաջող մեկնարկեցի «Չելսիում», և դա ողջունում էին մյուս խաղացողները` օգնելով ինձ աճել և զարգանալ որպես ֆուտբոլիստ: Ես լավ մարզավիճակում եմ և լի եմ յուրաքանչյուր խաղին մասնակցելու պատրաստակամությամբ,- «կապույտների» պաշտոնական կայքի հետ հարցազրույցում հայտնել է Օսկարը:

Հավելենք, որ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանին մոտ օրերս ընկերական հանդիպումներ են սպասվում Ավստրալիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ:

Հետաքրքիր փաստեր