• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆաբիո Բորինին չի լքի «Լիվերպուլը»

Ֆաբիո ԲորինիՖաբիո Բորինիի գործակալը կատեգորիկ ժխտել է լուրերն այն մասին, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Լիվերպուլից»:

Երիտասարդ իտալացու համար դեբյուտային մրցաշրջանը «Լիվերպուլում» բավականին անհաջող է ստացվում: Ֆաբիոն վերջերս է վերադարձել շարք: Երեք ամիս նա բացակայում էր ոտքի վնասվածքի պատճառով: Իսկ այժմ արդեն նա դուրս է գցել ուսը, որի պատճառով մրցաշրջանի մնացած մասը Բորինին անցկացնելու է հիվանդանոցում:

Սրա հետ կապված մամուլում տարածվել են շշուկներ, որ Բորինին հնարավոր է ամռանը վերադառնա հայրենիք:

-Միանշանակ նրա ապագան կապված է «Լիվերպուլի» հետ: Նա երկարամյա պայմանագիր է կնքել աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկի հետ:

Ներկա պահին նա մտածում է միայն տքնաջան աշխատանքի և շուտափույթ դաշտ վերադառնալու մասին: Սակայն պետք է խոստովանել, որ մրցաշրջանը նրա համար անհաջող ստացվեց,- հայտնել է Մարկո Դե Մարկին: ESPN

Հետաքրքիր փաստեր