«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆաբիո դա Սիլվան, որն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Քուինս Պարկ Ռեյնջերսում», խոստովանել է, որ չի կարողացել իսկապես տոնել եղբոր՝ Ռաֆայելի խփած գոլը շաբաթ օրը կայացած խաղի ժամանակ: Ֆաբիոյի կողքին նստած է եղել լոնդոնյան ակումբի նախագահ Թոնի Ֆերնանդեսը:
Վարձակալական կանոնների համաձայն՝ Ֆաբիոն չէր կարող մասնակցել «Յունայթեդի» դեմ խաղին: Արդյունքում նա ստիպված էր հետևել խաղին տրիբունայից, իսկ նրա հարևանությամբ նստած էր «ՔՊՌ»-ի նախագահը: Հենց այս հանգամանքն էլ թույլ չի տվել բրազիլացուն տոնել եղբոր գոլը, որը հաղթական դարձավ «մանկունյանցիների» համար (0:2):
-Ուրախ էի՝ տեսնելով, որ եղբայրս այսքան գեղեցիկ գնդակ է խփում: Բնականաբար, կցանկանայի տոնել, մինչդեռ ես նստած էի «ՔՊՌ»-ի նախագահի կողքին:
Հետո ես նրան ասացի. «Ձեզ երբեք դուր չեն գա այսպիսի գոլեր, որ խփվում են Ձեր թիմի դարպասին»: Բայց այդ ժամանակ ես իսկապես երջանիկ էի եղբորս համար:
Ռաֆայելը կանոնավոր հանդես է գալիս «Յունայթեդի» կազմում, իսկ ես սկսել եմ ավելի շատ խաղալ: Այս փոփոխություններն օգտակար են եղել մեզ,- հայտնել է Ֆաբիոն: Globoesporte