«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն մարզումների ժամանակ նոր վնասվածք է ստացել և շարքից դուրս է եկել երկու շաբաթով:
Ամռանը «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելուց հետո կոլումբիացին ոչ մի խաղի ամբողջությամբ չի մասնակցել: Ռադամելը բաց թողեց հոկտեմբերի 22-ին «Վեստ Բրոմվիչի» դեմ կայացած խաղը:
-Ես ինձ լավ եմ զգում և հուսով եմ, որ շուտով դաշտ կվերադառնամ: Հիասթափված եմ, որ չեմ կարող խաղալ, սակայն պետք է հանգստություն պահպանեմ,- MUTV-ին հայտնել է Ֆալկաոն:
Van Gaal tells #MUTV that @Falcao “has a new injury” and is at least two weeks away from a first-team return. #mufc
— Manchester United (@ManUtd) November 20, 2014