«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին հայտնել է գլխավոր մարզիչ Լուի վան Գալի խաղային պլաններում տեղ գտնելու մտադրության մասին:
Լուրերի համաձայն, բելգիացին այն ֆուտբոլիստներից է, ում ամռանը վան Գալը դուռն է ցույց տվել: Սակայն Մարուանը չհեռացավ և այժմ, երբ վնասվածքից ամբողջովին ապաքինվել է, մտադիր է պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար:
-Ես ցանկանում եմ պայքարել իմ տեղի համար: Մարզիչը ցանկանում է խաղալ ակումբի 11 լավագույն ֆուտբոլիստներով, և ես մտադիր եմ լինել նրանց թվում: Մրցաշրջանի մեկնարկից առաջ ես հանդիպեցի մարզչի հետ և նա ասաց, որ կիսապաշտպանությունում մրցակցությունը մեծ է լինելու: Ես պատասխանեցի, որ պատրաստ է եմ իմ տեղի համար պայքարել ցանկացած ֆուտբոլիստի հետ,- ասել է Ֆելայնին: The Guardian