«Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը նոր պայմանագիր է կնքել իր ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2029 թվականը։
Ֆերգյուսոնը շատ լավ է սկսել նոր մրցաշրջանը՝ Պրեմիեր լիգայի 10 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ։ 19 ամյա իռլանդացին սեպտեմբերին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Նյուքասլի» դեմ խաղում:
Արդեն մի քանի ամիս է ինչ գրանդ ակումբները փորձում են բանակցություններ վարել Ֆերգյուսոնի հետ, այդ ակումբների թվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», բայց առայժմ Էվանն իր ապագան տեսնում է «Բրայթոնում»:
Հարկ է նշել, որ Ֆերգյուսոնի նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2028 թվականին։ Փաստորեն, Էվանը 12 ամսով երկարացրեց իր համագործակցությունը «Բրայթոնի» հետ՝ ստանալով նաև աշխատավարձի բարձրացում։
«Էվանն արժանի է նոր պայմանագրի, նրան շատ պայծառ ապագա է սպասվում»,- ասել է «ճայերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին: