• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերդինանդը մինչև մրցաշրջանի ավարտը նոր պայմանագիր է կնքելու «Յունայթեդի» հետ

Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը նոր պայմանագիր է կնքելու ակումբի հետ, և դա տեղի է ունենալու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:

Վետերանի գործող պայմանագիրը լրանում է արդեն այս ամառ: Ֆերդինանդն առաջարկներ ունի տարբեր ակումբներից, սակայն անձամբ Ռիոն ցանկանում է մնալ «Օլդ Թրաֆորդում»:

34-ամյա ֆուտբոլիստը հիանալի մրցաշրջան է անցկացնում՝ վերջնականապես լուծելով առողջական բոլոր խնդիրները: Հաշվի առնելով Ռիոյի տարիքը՝ նա միայն կարող է հույս ունենալ 12-ամսյա պայմանագրի:

Այժմ, երբ «Յունայթեդը» հռչակվեց Անգլիայի չեմպիոն, Ֆերդինանդը պատրաստակամություն է հայտնել՝ բանակցություններ սկսելու: Մանրամասները համաձայնեցնելուց հետո կհայտարարվի նոր պայմանագրի մասին:

Միևնույն ժամանակ պարբերականը վստահեցնում է, որ 38-ամյա Փոլ Սքոուլզը կավարտի կարիերան մրցաշրջանի ավարտից հետո: Կիսապաշտպանը ոչ մի կերպ չի կարողանում լուծել առողջական խնդիրները: