• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերնանդեսը պատմել է իր և Տեն Հագի առանձին խոսակցությունների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսը պատմել է, որ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագն այս մրցաշրջանում մի քանի անգամ իրեն կանչել է խոսելու համար:

«Յունայթեդի» առանցքային խաղացողը, 28 ամյա Ֆերնանդեսը թիմի ավագն է եղել այս մրցաշրջանի մեծ մասում:

Չնայած դրան, ժամանակ առ ժամանակ հարցեր են ծագում Ֆերնանդեսի խաղի և նրա առաջնորդի որակների վերաբերյալ։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեգ Հագը միշտ պաշտպանում է Բրունոյին հանրության առաջ, բայց կուլիսների հետևում քննարկում է խնդրահարույց պահերը։

«Ես գիտեմ, որ նա շատ գոհ է այն բանից, թե ինչպես ես մարզվում եմ, ինչպես եմ խաղում, ինչպես եմ ցույց տալիս իմ էմոցիաները և իմ կիրքը խաղի նկատմամբ»:

«Նա գիտի, որ ինձ համար միևնույնը չէ: Կարծում եմ, դա այն է, ինչը երբեմն ստիպում է քեզ անել այնպիսի բաներ, որոնք չպետք է անես»:

«Բայց ես երբեք չեմ անի այնպիսի բան, որը կստիպի թիմին կամ իմ թիմակիցներին վատ տեսք ունենալ, կամ դա լավ չի լինի թիմի համար: Նա գիտի դա և դրա համար էլ պաշտպանում է ինձ»:

«Կարծում եմ, որ լավ է, քանի որ նա արտահայտում է հարգանք, հոգատարություն, բայց միևնույն ժամանակ միշտ պահանջկոտ է, իհարկե, երբ մտածում ես մեկի մասին, ուզում ես դրա դիմաց ինչ-որ բան ստանալ, որպեսզի հոգ տանելու պատճառներ ունենաս»։

«Երկու-երեք անգամ նա ինձ կանչեց իր աշխատասենյակ և ասաց՝ տեսեք, մենք պետք է փոխենք այս կամ այն: Կարծում եմ, որ դուք կարող եք դա անել այլ կերպ։ Մենք շատ անգամ ենք առանձին խոսել իրար հետ այս մրցաշրջանում», – ասել է Ֆերնանդեսը BBC-ին: