• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերնանդո Տորրեսը կոչ է անում մոռանալ «Չելսիում» անցկացրած իր առաջին մրցաշրջանը

Ֆերնանդո Տորրես«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հայտարարել է, որ ժամանակն է դադարել իրեն քննադատել` ակումբում անցկացրած առաջին անհաջող մրցաշրջանի համար:

2011 թվականին «Լիվերպուլից» տեղափոխվելով «Սթեմֆորդ Բրիջ»՝ Տորրեսը ոչ մի կերպ չէր կարողանում իրեն դրսևորել «կապույտների» կազմում: Դրա վկայությունն այն է, որ նա «Չելսիի» կազմում առաջին գոլը խփեց միայն տեղափոխվելուց մի քանի ամիս հետո:

Այնուամենայնիվ, անցած մրցաշրջանը 29-ամյա Ֆերնանդոյի համար, կարելի է ասել, ակտիվ էր. նա մի քանի կարևոր գոլերի հեղինակ դարձավ և ընդհանուր առմամբ խփեց 23 գնդակ: Հիմա հարձակվողը հույս ունի, որ Լոնդոնում իր կարիերայի անհաջող մեկնարկը շուտով բոլորը կմոռանան:

-Կարծում եմ, յուրաքանչյուրի մոտ տպավորվել է «Չելսիում» անցկացրած իմ առաջին մրցաշրջանը, որը, մեղմ ասած, այնքան էլ լավ չդասավորվեց:

Ես գոհ եմ իմ խաղով, չնայած ինձնից ավելին ու ավելին եմ պահանջում: Ես ինձ հարմարավետ եմ զգում, այդ թվում նաև ֆիզիկական առումով, և վերադառնում եմ նորմալ կյանքին,- Տորրեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր