«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը երեկ «Ստյաուայի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ խաղում ծնկի վնասվածք է ստացել:
Հանդիպման արդեն 36-րդ վայրկյանին Տորրեսը վնասվածք է ստացել, և չնայած նրա, որ նա փորձում էր շարունակել հանդիպումը, 11-րդ րոպեին ստիպված եղավ լքել խաղադաշտը: Ինչպես հայտնում է The Guardian-ը, հնարավոր է ֆուտբոլիստը որոշ մկաններ է վնասել:
Հիշեցնենք, որ «Նորվիչի» դեմ Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրի խաղը 29-ամյա իսպանացին բաց կթողնի որակազրկման պատճառով. Տորրեսը «Տոտտենհեմի» դեմ խաղում հեռացվել էր խաղադաշտից:
-Բժիշկը վստահ է, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, սակայն պետք է սպասել բուժզննման արդյունքներին: Տորրեսը գիտի, որ չի խաղա «Նորվիչի» դեմ, սակայն նա նաև չի կարող օգնել իր ազգային հավաքականին:
Եթե վնասվածքը հաջողվի բուժել 15 օրվա ընթացքում, ապա նա պատրաստ կլինի «Քարդիֆի» դեմ խաղին: Շատ վատ է, որ նման բան պատահեց. նա շատ լավ մարզավիճակում է գտնվում: Նա գերազանց խաղ ցուցադրեց «Տոտտենհեմի» դեմ խաղում և արժանի էր մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալ,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: