• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերնանդո Տորրեսը ցանկանում է աշխատել Ժոզե Մոուրինյոյի հետ

Ֆերնանդո Տորրես«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը խոստովանել է, որ ցանկանում է աշխատել Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ:

Այս շաբաթվա սկզբին Մոուրինյոն պաշտոնապես հեռացվեց «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այդ իսկ պատճառով շարունակում են խոսել այն մասին, որ պորտուգալացի մասնագետը վերադառնում է «Չելսի»:

Տորրեսն, ում կարիերան այնքան էլ հաջող չի ընթանում լոնդոնյան ակումբում, կարծում է, որ Մոուրինյոն կավելացնի իր մոտիվացիան:

-Ակնհայտ է, որ համաշխարհային մակարդակի մարզիչների անունները միշտ էլ կապում են թոփ ակումբներում աշխատելու հետ: Դա տեղի է ունենում նաև հիմա: «Չելսին» նոր մարզիչ է փնտրում, իսկ Ժոզե Մոուրինյոն ազատ է, այնպես որ այս բոլոր բամբասանքները բացատրելի են:

Ունենք խաղացողներ, ովքեր աշխատել են նրա հետ: Նրանք բոլորն էլ ասում են, որ իրենց մոտ հաճելի հիշողություններ են մնացել այդ ժամանակահատվածից: Ես նույնպես ցանկանում եմ աշխատել նրա հետ,- հայտնել է Տորրեսը: Goal

Հետաքրքիր փաստեր