• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆիլիպե Լուիս. «Չելսին» ինձ համար իդեալական ակումբ է»

Ֆիլիպե Լուիս«Չելսիի» նորեկ Ֆիլիպե Լուիսը խոստովանել է, որ իրեն միշտ դուր է եկել լոնդոնյան ակումբը, ինչի համար նա երկար չմտածեց, երբ եղավ պաշտոնական առաջարկը:

Չորեքշաբթի օրը «Չելսին» «Ատլետիկոյի» հետ համաձայնության եկավ ձախ պաշտպանի տրանսֆերի հարցում: Տրանսֆերն ավարտին հասցնելու համար մնում է, որ 28-ամյա Լուիսը բուժզննում անցի և պայմանագիր ստորագրի:

Չնայած, որ նախորդ մրցաշրջանում Ֆիլիպեն «Ատլետիկոյի» հետ հաղթեց Իսպանիայի առաջանությունը, իսկ Չեմպիոնների Լիգայում հասավ մինչև եզրափակիչ, նա որոշեց միանալ «կապույտներին»:

-Ես լքեցի «Ատլետիկոն», քանի որ առաջարկ ստացա «Չելսիից»: Ակումբ փոխելը դա նոր ամբիցիաների նշան է: Ֆուտբոլիստի կարիերան շատ կարճ է, և ես ուզում եմ այն ավարտել տպավորիչ ձևով:

Ինձ միշտ դուր է եկել «Չելսին»: Ես շատ եմ տեսել Պրեմիեր Լիգայի հանդիպումները, և սա այն ակումբն է, որտեղ կարող ես զգալ երկրպագուների ջերմությունը,- ասել է Լուիսը: Daily Mail