• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆիլ Ջոնսը մտադիր է աշխատել գոլային պահերն իրացնելու վրա

Ֆիլ Ջոնս«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆիլ Ջոնսը խոստովանել է, որ պատրաստվում է աշխատել գոլային պահերը լավագույնս իրացնելու վրա:

21-ամյա Ջոնսը չի թաքցնում, որ գերադասում է խաղալ պաշտպանության կենտրոնում: Մինչդեռ մարզիչը հաճախ նրան խաղացնում է կիսապաշտպանության գծում, իսկ դա նշանակում է, որ Ֆիլը երբեմն ստիպված է լինում միանալ հարձակմանը:

Անցած հանգստյան օրերին «Արսենալի» հետ խաղում (1:1) Ջոնսը գոլ խփելու մի քանի լավ պահ ունեցավ, սակայն չկարողացավ դրանք օգտագործել: Ֆիլը մտադիր է ուղղել դա:

-Առաջին պահն ավելի հեշտ էր: Կարծում եմ՝ պետք է գնդակն ուղարկեի ցանցի մեջ: Երկրորդ անգամ ավելի բարդ էր: Հնարավոր է, որ եթե օդում մնայի ևս մեկ-երկու վայրկյան, ապա կկարողանայի նորմալ փոխանցում կատարել:

Խփած գոլերն այն է, ինչի վրա պետք չէ աշխատել: Հուսամ, որ մինչև մրցաշրջանի ավարտը գոնե մեկ գոլ կխփեմ,- հայտնել է Ջոնսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր