• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆիլ Ջոնս. «Մենք առաջվա պես գտնվում ենք ֆանտաստիկ դիրքում»

Ֆիլ Ջոնս«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը կարծիք է հայտնել երեկ կայացած Մանչեսթերյան դերբիի մասին (1:2):

-Իհարկե, հանդերձարանում բոլորը վշտացած էին: Սա այն արդյունքը չէ, որը մենք ուզում էինք: Սակայն չպետք է գլուխներս կախենք: Մենք առաջվա պես գտնվում ենք ֆանտաստիկ դիրքում:

Շատ բաց խաղ էր հենց ամենասկզբից, և երկու թիմերն էլ հարձակվում էին: Մենք մի քանի լավ պահեր ստեղծեցինք, սակայն դա բավական չէր:

Այժմ պետք է վերադառնանք նախկին մարզավիճակին: Վերականգնվել և մարզվել:

Չեմպիոնական մրցավազքը դեռ ավարտված չէ, սակայն մենք արդեն լավ աշխատանք ենք կատարել և ունենք մեծ առավելություն: Հուսամ, որ կշարունակենք նույն ոգով աշխատել նաև հետագայում: Կսկսենք առաջիկա խաղից «Ստոկի» դեմ, որպեսզի նվաճենք տիտղոսը,- հայտնել է Ջոնսը:

Հետաքրքիր փաստեր