«Արսենալի» կիսապաշտպան Մաթյո Ֆլամինին վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների Լիգայում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ մրցավեճը, որը տեղի կունենա երեքշաբթի օրը:
Ֆրանսիացի կիսապաշտպանը, ով «Արսենալ» է վերադարձել ազատ ֆուտբոլիստի կարգավիչակով, «Նորվիչի» դեմ խաղում ստիպված փոխարինվեց դեռ առաջին խաղակեսում:
Մաթյոն արդեն սկսել է մարզումները, սակայն Վենգերը նման կարևոր խաղում ռիսկի չի գնա:
-Ֆլամինին լավ է աշխատում, սակայն վաղը նա չի խաղա: Մենք չենք կարող ռիսկի գնալ: Ես դեռ 24 ժամ ունեմ, որպեսզի որոշեմ «Բորուսիայի» դեմ խաղում մեր թիմի կազմը,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: