«Ֆուլհեմը» պաշտոնապես հաստատել է, որ երեքշաբթի «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ադել Տաարաբթը բուժզննում կանցնի «Քրեյվն Քոթեջում»:
24-ամյա մարոկկացին բուժզննում անցնելուց հետո, մեկ տարվա պայմանագիր կստորագրի: «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը չի թաքցնում իր համակրանքը դեպի Տաարաբթը:
-Ես ուշացա նրան ձեռք բերելուց, երբ նա տեղափոխվում էր «ՔՊՌ»: Մեկ տարի առաջ նա արժեր 10 մլն ֆունտից ավելին: Հույս ունեմ, որ նա իր լավագույն որակները ցույց կտա մեր ակումբում,- Յոլի խոսքերն է մեջբերում «Ֆուլհեմի» պաշտոնական կայքը:
Հավելենք, որ Տաարաբթն ընդհանուր առմամբ ավելի քան 150 խաղ է անցկացրել «ՔՊՌ»-ում: 2010/2011 մրցաշրջանը լավագույնն էր Տաարաբթի համար «Լոֆտուս Ռոադում». այդ մրցաշրջանում նա խփել է 19 գոլ և 22 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: