• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ֆուլհեմը» պայմանագիր է կնքել Կաստանի հետ

«Ֆուլհեմը» հայտարարել է «Լեսթերի» աջ պաշտպան Տիմոտի Կաստանին 15 մլն ֆունտով ձեռք բերելու մասին:

Այս ամառվա սկզբին լուրեր էին պտտվում, ըստ որոնց Կաստանի ծառայություններով հետաքրքրված էր  «Արսենալը», սակայն Տիմոտին ի վերջո տեղափոխվեց մեկ այլ լոնդոնյան ակումբ՝ պայմանագիր կնքելով «Ֆուլհեմի» հետ մինչև 2027 թվականը՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։

27 ամյա բելգիացին, ով հանդես կգա 21-րդ համարի մարզաշապիկով, երեք տարի անցկացրել է «Լեսթերում»՝ նվաճելով Անգլիայի գավաթը, Քինգ Փաուերում իր առաջին իսկ մրցաշրջանում:

«Ատալանտայի» և «Գենկի» նախկին խաղացողը չորրորդ նորեկն է Մարկո Սիլվայի թիմի համար։

«Դա երկար տրանսֆերային պատուհան էր, բայց վերջապես ես այստեղ եմ և ուրախ եմ, որ այստեղ եմ: Դա մեծ թեթևացում է: Ես խոսեցի մարզիչի հետ և պարզապես չեմ համբերում սկսելու մարզվելն ու խաղալը»,- ասել է Կաստանը FFCtv-ին:

Հետաքրքիր փաստեր