«Ֆուլհեմը» իր վինգեր Վիլիանին առաջարկել է նոր մեկամյա պայմանագիր:
Վիլիանը հիանալի անցկացրեց 2022/23 մրցաշրջանը՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ Պրեմիեր լիգայում, որտեղ «Ֆուլհեմը» կարողացավ զբաղեցնել 10-րդ հորիզոնականը։
Վիլիանն իր խաղով գրավել է Սաուդյան Արաբիայի և Եվրոպայի այլ ակումբների հետաքրքրությունը, սակայն «սպիտակները» չեն ցանկանում կորցնել 34 ամյա բրազիլացուն, ում գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի վերջին։
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, «Ֆուլհեմն» արդեն Վիլիանին առաջարկել է նոր մեկ տարվա պայմանագիր՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Վերջնական որոշումը Վիլիանը կկայացնի, երբ վերադառնա ամառային արձակուրդից։ «Չելսիի» և «Արսենալի» նախկին խաղացողի ընտանիքը վայելում է կյանքը Լոնդոնում։