«Ֆուլհեմի» կիսապաշտպան Սթիվ Սիդուելը նոր պայմանագրի վերաբերյալ սկսել է ակումբի հետ բանակցություններ վարել:
30-ամյա Սիդուելը «Քրեյվն Քոթեջում» հանդես է գալիս 2.5 տարի, որի ընթացքում 76 խաղ է անցկացրել և 10 գոլի հեղինակ է դարձել` դառնալով թիմի իսկական առաջատար:
Անցած շաբաթ «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղում հենց Սիդուելը խփեց իր թիմի միակ գնդակը (1:1): Սակայն «Չելսիի» նախկին կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է արդեն հաջորդ ամառ:
-Նա իրեն լավ է դրսևորում: Մենք բանակցում ենք նրա հետ պայմանագիրը երկարաձգելու համար: Կարծում եմ, որ Սթիվը ցանկանում է մնալ,- «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: