«Ֆուլհեմը» պաշտոնապես հայտնել է 19-ամյա կիսապաշտպան Քերիմ Ֆրայի «Բեշիկթաշ» տեղափոխության մասին :
Քերիմը «Ֆուլհեմի» ակադեմիա էր տեղափոխվել 2010թ-ին, իսկ 2011/12 մրցաշրջանում առաջին թիմում մասնակցել էր 25 հանդիպման: Ֆրայի հետ մեծ հույսերի էին կապում, սակայն նա որոշեց վերադառնալ հայրենիք:
Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը «Բեշիկթաշ» է տեղափոխվել մշտական պայմանագրով: Չնայած, որ Անգլիայում տրանսֆերային պատուհանը 5 օր առաջ է փակվել, սակայն կողմերին հաջողվեց իրականացնել այս գործարքը: