Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Ֆուլհեմը» հյուրընկալել էր Բիրմինգհեմ քաղաքը ներկայացնող «Աստոն Վիլլային»:
Դաշտի տերերը, ովքեր Մարտին Յոլի հեռանալուց հետո իրենց երկրորդ խաղն էին անցկացնում, կարևոր հաղթանակ տարան: Լոնդոնցիները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը:
Խաղի հաշիվը բացեց Սթիվ Սիդուելը, իսկ Դիմիտար Բերբատովն անվրեպ իրացնելով 11 մետրանոցը՝ հաշիվը դարձրեց 2:0:
Այս հաղթանակից հետո «Ֆուլհեմը» վաստակած 13 միավորով կշարունակի մնալ վտանգավոր գոտում:
Գոլեր. Սիդուել՝ 21ր, Բերբատով՝ 30ր (11մ):