• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆուտբոլի ասոցացիան հնարավոր է պատժի Ռիո Ֆերդինանդին

Ռիո Ֆերդինանդ, Ֆերնանդո ՏորրեսԱնգլիայի ֆուտբոլի ասոցացիան կարող է պատժել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդին՝ «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսին հարվածելու համար:

Դեպքը տեղի է ունեցել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» հանդիպման 86-րդ րոպեին: Տորրեսը նոր էր ոտքի կանգնել, երբ Ռիոն հարվածեց ֆուտբոլիստի մեջքին, և նա նորից հայտնվեց խոտածածկին: Ֆերդինանդն արագ հասկացավ իր սխալը և օգնեց իսպանացուն բարձրանալ:

Խաղի մրցավար Հովարդ Վեբը չնկատեց այդ դրվագը: Այդ իսկ պատճառով այժմ Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան ուսումնասիրում է խաղի տեսագրությունը, որից հետո արդեն որոշում կկայացնի:

-Ես կրկնությունը չեմ դիտել: Դուք կարող էիք դա տեսնել: Սա է ձեր առավելությունը,- խաղից անմիջապես հետո հայտնել է «ազնվականների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն:

Հետաքրքիր փաստեր