• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆրանկո Բալդինին կդառնա «Տոտտենհեմի» տեխնիկական տնօրեն

Ֆրանկո Բալդինի«Տոտտենհեմը» պատրաստվում է հայտարարել Ֆրանկո Բալդինիի` ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին, հաղորդում է BBC-ն:

Չորեքշաբթի Բալդինին` Ֆաբիո Կապելոյի նախկին օգնականն Անգլիայի հավաքականում, լքել է «Ռոմայի» տնօրենի պաշտոնը: Սպասվում է, որ մոտ ապագայում Ֆրանկոն աշխատանքի կանցնի «Տոտտենհեմում», որտեղ պատասխանատու կլինի տրանսֆերային քաղաքականության համար:

Լուրեր են պտտվում, որ Բալդինիին հրավիրելու նախաձեռնությունը եղել է թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշի կողմից: Պորտուգալացին ցանկանում է «Ուայտ Հարթ Լեյնում» ընդգրկել այն համակարգը, որով մայրցամաքային ակումբների մեծ մասն է աշխատում:

Հավելենք, որ  ոչ վաղ անցյալում «Տոտտենհեմն» արդեն նմանատիպ համակարգով աշխատել է, երբ բոլոր տրանսֆերներն իրականացնում էր Դամյան Կոմոլին, սակայն 2008թ-ին ֆրանսիացին հեռացավ Լոնդոնից, քանի որ նրա ձեռքբերումներն անհաջողության մատնվեցին: