• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆրենկ Լեմպարդը պատրաստվում է դեռ երեք-չորս տարի խաղալ

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոստովանել է, որ հույս ունի հետևել «Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Ռայան Գիգգսի օրինակին և շարունակել խաղային կարիերան ևս երեք-չորս տարի:

Չնայած մրցաշրջանի ավարտից հետո լրացող պայմանագրին՝ Լեմպարդը նույնիսկ չի մտածում կարիերան ավարտելու մասին: Ֆրենկը, ով հաջորդ ամիս կդառնա 35 տարեկան, հույս ունի շարունակել ֆուտբոլային կարիերան:

-Կցանկանայի շարունակել խաղալ մինչ այն պահը, երբ դեռ զգում եմ, որ կարող եմ, և դեռ լավ մարզավիճակում եմ: Երջանիկ կլինեի ևս երեք-չորս տարի խաղալ: Երջանիկ կլինեի, եթե հետևեի Ռայան Գիգգսի և Փոլ Սքոուլզի օրինակին:

Ռայան Գիգգսը հատուկ մթնոլորտ է ստեղծել իր շուրջը: Ակումբի բոլոր խաղացողները հետևում են նրան: Նա օրինակ է ինձ համար,- հայտնել է Լեմպարդը: Sky Sports