«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը բաց է թողել թիմի մինչմրցաշրջանային նախապատրաստության երկրորդ մարզումը:
Ֆրենկը վնասվածք էր ստացել դեռևս Բանգկոկում կայացած բացման խաղից առաջ. նա ստիպված էր հրաժարվել մեկնարկային կազմ դուրս գալուց:
35-ամյա անգլիացին չի կարողանում ամբողջությամբ ներգրավվել մարզումներին, այդ պատճառով էլ նա բաց կթողնի Կուալա Լումպուրում կայանալիք խաղը Մալայզիայի աստղերի հետ: Ֆրենկի մասնակցությունն այդ հանդիպմանը գրեթե բացառվում է:
Թե որքանով է լուրջ վնասվածքը, պարզ կդառնա հաջորդ շաբաթ, երբ «կապույտները» մեկնեն Ջակարտա` հերթական ընկերական հանդիպմանը մասնակցելու, որը տեղի կունենա հինգշաբթի օրը: Եթե Լեմպարդը չվերականգնվի մինչ այդ, հարցականի տակ կդրվի նրա պատրաստվածությունը մրցաշրջանից առաջ: