• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆրենկ Լեմպարդը վնասվածք է ստացել

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը բաց է թողել թիմի մինչմրցաշրջանային նախապատրաստության երկրորդ մարզումը:

Ֆրենկը վնասվածք էր ստացել դեռևս Բանգկոկում կայացած բացման խաղից առաջ. նա ստիպված էր հրաժարվել մեկնարկային կազմ դուրս գալուց:

35-ամյա անգլիացին չի կարողանում ամբողջությամբ ներգրավվել մարզումներին, այդ պատճառով էլ նա բաց կթողնի Կուալա Լումպուրում կայանալիք խաղը Մալայզիայի աստղերի հետ: Ֆրենկի մասնակցությունն այդ հանդիպմանը գրեթե բացառվում է:

Թե որքանով է լուրջ վնասվածքը, պարզ կդառնա հաջորդ շաբաթ, երբ «կապույտները» մեկնեն Ջակարտա` հերթական ընկերական հանդիպմանը մասնակցելու, որը տեղի կունենա հինգշաբթի օրը: Եթե Լեմպարդը չվերականգնվի մինչ այդ, հարցականի տակ կդրվի նրա պատրաստվածությունը մրցաշրջանից առաջ: