«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտնել է Անգլիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին:
36-ամյա Լեմպարդը «երեք առյուծների» կազմում մասնակցել է 106 խաղի՝ դառնալով 29 գոլի հեղինակ, որից վերջինը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Կոստա-Ռիկայի դարպասը խփած գոլն էր:
ԱԱ2014-ում անգլիացիների ձախողումից հետո Լեմպարդը չհայտնեց միջազգային կարիերան ավարտելու մասին, սակայն վերջիվերջո Ֆրենկը հետևեց իր հայրենակից Սթիվեն Ջերարդի օրինակին և հեռացավ հավաքականից:
-Ես միջազգային ասպարեզում ելույթներս ավարտելու որոշում եմ կայացրել: Դա շատ բարդ որոշում էր ինձ համար, դրա համար աշխարհի առաջնության ավարտից հետո ինձ շատ ժամանակ պահանջվեց այն ընդունելու համար,- ասել է «Չելսիի» լեգենդար ֆուտբոլիստը: