«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն իր աջակցությունն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդին, որը վնասվածքի պատճառով չի մասնակցելու Սան Մարինոյի և Չեռնոգորիայի դեմ խաղերին: Այս երկու ֆուտբոլիստները միասին հանդես են գալիս Անգլիայի ազգային հավաքականում:
-Ռիոն հիանալի խաղացող է: Նա դեռ չի ավարտել կարիերան ազգային հավաքականի կազմում: Այս պահին Ֆերդինանդը Պրեմիեր Լիգայի լավագույն պաշտպաններից մեկն է:
Հավատում եմ մեր հավաքականին և այստեղ հրավիրված յուրաքանչյուր խաղացողի: Հնարավոր է, որ մենք դեռ բավականին փորձ չունենք այսպիսի կազմով: Մինչդեռ սա առաջին անգամ չէ, որ նման իրավիճակում ենք հայտնվում: Երբեմն նման բաներն օգնում են թիմին ավելի համախմբվել,- հայտնել է Լեմպարդը: BBC