• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

2022/23 մրցաշրջանի ամփոփում։ Աստոն Վիլլա

Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։


Աստոն Վիլլա

Լավագույն ռմբարկու՝ Օլի Վաթկինս – 15
Լավագույն ասիստենտ՝ Ջեքոբ Ռեմսի  – 7
Լավագույն խաղացող՝ Օլի Վաթկինս
Հիասթափություն՝ Ֆիլիպե Կոուտինյո
Բացահայտում՝ Ջեքոբ Ռեմսի

Ակնկալիքներ

Վաղուց ժամանակն էր, որ «Աստոն Վիլլան» քայլ առաջ կատարեր և դառնար առնվազն ամուր միջակ Պրեմիեր լիգայում, բայց մեծ կասկածներ կային, որ ակումբը կկարողանա դա անել Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ: Ամառային ձեռքբերումները նպատակաուղղված էին և հիմնականում նորեկները համալրում էին թիմի պաշտպանական գիծը, բայց «առյուծների» կազմը բավական ուժեղ էր հասարակ միջակի կարգավիճակի համար նույնիսկ առանց ամառային ձեռքբերումների: Միայն կասկածներ կային Սթիվեն Ջերարդի մարզչական շտաբի և հենց մարզիչի հմտությունների վերաբերյալ։ Այդ կասկածները ավելի սրվեցին, երբ տեղեկություններ տարավեցին Ջերարդի համար շատ արժեքավոր օգնականի կորստի մասին։

Սեզոն

Ինչպես պարզվեց, վախերն արդարացան, և Բիլն իսկապես արժեքավոր ակտիվ էր, ում ներկայությամբ էր բացատրվում «Ռեյնջերսում» Ջերարդի ունեցած պայմանական հաջողությունը և Վիլլա Պարկում անցկացրած առաջին սեզոնը: Նրան փոխարինած Նիլ Կրիտչելը չկարողացավ օգնել թիմին հաղթահարել ճգնաժամը, որը պատել էր թիմին մրցաշրջանի սկզբում։ Ջերարդը նույնպես չգիտեր, թե ինչ անել։ Արդյունքում, երբ ակումբը հայտնվեց անկման գոտու մոտակայքում, Ջերարդը հեռացվեց աշխատանքից: Հավանաբար, այդ ժամանակ «Վիլլայի» ղեկավարությունն արդեն ինչ-որ պայմանավորվածություն ուներ Ունայ Էմերիի հետ, քանի որ մրցաշրջանի կեսին նման մարզչի հետ պայմանագիր կնքելը, ով նաև բավականին լավ աշխատեց «Վիլյառեալում», մեծ հաջողություն է, որը չի կարող պատահական լինել:

Գնահատական

Հիանալի: Սեզոնը վատ սկսվեց «առյուծների» համար, բայց ավարտը պարզապես կախարդական ստացվեց։ Թիմը, որը հոկտեմբերին հեռացրեց գլխավոր մարզչին, քանի որ մոտ էր անկման գոտուն, կարողացավ մրցաշրջանը ավարտել եվրագավաթների գոտում: Այդ կախարդը, ով կարողացավ շրջել «Վիլլայի» մրցաշրջանը, Ունայ Էմերին էր, ում ժամանակ չպահանջվեց թիմին ծանոթանալու համար։ Նա առանց նշանակալի տրանսֆերների՝ Ջերարդի գլխավորությամբ գոյատևման համար պայքարող խաղացողների հետ, կարողացավ արդյունքի հասնել: Էմերիի օրոք Ռեմսին բացվեց, սկսեց կանոնավոր կերպով գոլեր խփել Վաթկինսը, խաղը պաշտպանությունում կայունացավ, և թիմը կարողացավ հավասարակշռություն ձեռք բերել, որը թույլ տվեց վստահորեն հաղթել մրցակիցներին աղյուսակի ստորին կեսից: «Աստոն Վիլլան» վերադառնում է եվրոպական մրցաշար, և ակումբը լավատեսորեն է տրամադրված Ունայ Էմերիի հետ ապագա համագործակցությանը:

Հետաքրքիր փաստեր