• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

2022/23 մրցաշրջանի ամփոփում։ Կրիստալ Փելես

Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։


Կրիստալ Փելես

Լավագույն ռմբարկու՝ Էբերեչի Էզե – 10
Լավագույն ասիստենտ՝ Մայքլ Օլիս – 11
Լավագույն խաղացող՝ Մայքլ Օլիս
Հիասթափություն՝ Վինսենտ Գուայտա
Բացահայտում՝ Տայրիկ Միտչել

Ակնկալիքներ

Պատրիկ Վիեյրայի հետ նախորդ մրցաշրջանում «Կրիստալ Փելեսը» ներկայացավ նոր դեմքով և որպես մեծ հեռանկարներով թիմ։ Կազմի երիտասարդացումը տվեց իր պտուղները, ինչպես նաև խաղային ոճի և զարգացման վեկտորի փոփոխությունները։ Վիեյրան կարողացավ պայմաններ ստեղծել Էզեի, Օլիսի և այլ երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման համար՝ օգտագործելով Հոջսոնի թիմի լավագույն որակները։ Ակնկալվում էր, որ «արծիվները» կլինեն ամուր միջակ, որը նպաստավոր հանգամանքներում կպայքարի լավագույն 7-ում տեղ զբաղեցնելու համար:

Սեզոն

Սեզոնը շատ ծանր մեկնարկ էր նախապատրաստել «արծիվների» համար, բայց նոյեմբերի սկզբին թվում էր, թե Վիեյրան կարողացել է վերջապես հաղթահարել ճգնաժամը՝ «Փելեսին» հասցնելով աղյուսակի միջնամաս, որտեղ և «արծիվները» կմնան մրցաշրջանի մնացած հատվածում: Բայց ամեն ինչ մի փոքր ավելի բարդ ստացվեց ֆրանսիացու համար, քանի որ 2023 թվականին նրա գլխավորած թիմը երկար ժամանակ խաղաց առանց որևէ հաղթանակի, որն ի վերջո հանգեցրեց նրա աաշխտանքից հեռացմանը: Թիմը վաղուց կորցրել էր գոլային հնարավորություններ ստեղծելու և դրանք եզրափակելու ունակությունը՝ տարվա սկզբից անցկացրած 11 խաղում խփելով ընդամենը 4 գոլ և հավաքելով ընդամենը 5 միավոր։ Թիմի մարզավիճակը սկսեց անհանգստացնել ղեկավարությանը, որը ի վերջո որոշում կայացրեց վերադարձնել Ռոյ Հոջսոնին։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, դարձավ իսկական հեքիաթ։ Թիմը, որը մինչ Հոջսոնի գալը նախորդ 12 հանդիպումներում հինգ գոլ էր կարողացել խփել, նրա գլխավորությամբ իր առաջին երեք խաղերում ինը գոլ խփեց և վերադարձավ աղյուսակի միջնամասը՝ կարողանալով նույնիսկ առաջ անցնել «Չելսիից»:

Գնահատական

Լավ: Ինտուիցիան չհիասթափեցրեց «Փելեսի» ղեկավարներին, և նրանք ժամանակին և ճիշտ որոշում կայացրին Ռոյ Հոջսոնի վերադարձի վերաբերյալ։ Սեզոնի ավարտը վերածնունդ էր «արծիվների» համար, ովքեր ցուցադրեցին իրենց լավագույն որակները և երբեմն ցուցադրեցին հիանալի ֆուտբոլ, որը մենք չտեսանք ո՛չ Վիեյրայի օրոք, ո՛չ էլ Ռոյի նախորդ ղեկավարման ժամանակ: Արդյո՞ք Հոջսոնը կշարունակի մարզել «Կրիստալ Փելեսը» դեռ պարզ չէ: Բայց ծեր Ռոյը ևս մեկ անգամ ապացուցեց, որ «հին դպրոցի» ներկայացուցիչների մեջ դեռևս կան իրական կախարդներ, ովքեր կարող են հրաշքներ գործել։

Հետաքրքիր փաստեր