• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

2022/23 մրցաշրջանի ամփոփում։ Տոտտենհեմ Հոտսպուր

Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։


Տոտտենհեմ Հոտսպուր

Լավագույն ռմբարկու՝ Հարի Քեյն – 30
Լավագույն ասիստենտ՝ Իվան Պերիշիչ  – 8
Լավագույն խաղացող՝ Հարի Քեյն
Հիասթափություն՝ Ուգո Լյորիս
Բացահայտում՝ չկա

Ակնկալիքներ

«Տոտտենհեմի» վերաբերյալ սպասելիքները տարբեր էին։ Մի կողմից թիմը գլխավորում էր շատ ուժեղ մարզիչ, որը սովոր չէր պարտություն կրելուն։ Խոսքը իհարկե Անտոնիո Կոնտեի մասին է, ով նախորդ մրցաշրջանում կարողացավ լուծել թոփ-4 մտնելու հարցը։ Մյուս կողմից, հենց նա կարող էր դառնալ ակումբի հիմնական ապակայունացնող գործոնը։ Իսկ արդեն մրցաշրջանի միջնամասում ստեղծվեցին դրվագներ, որոնք Կոնտեին չէին կարող դուր գալ՝ ակումբը ձեռք բերեց մի քանի խաղացողների՝ չխորհրդակցելով մարզչի հետ:

Սեզոն

«Տոտտենհեմը» մրցաշրջանը սկսեց ոչ այնքան վատ։ Առաջին յոթ խաղերում ունենալով հինգ հաղթանակ  և երկու ոչ-ոքի: Բայց դա օրացույցի ամենաթեթև հատվածն էր՝ առանց հիմնական մրցակիցների հետ հանդիպումների, և արդեն առաջին խաղը մրցաշրջանի առաջատարներից մեկի՝ «Արսենալի» դեմ, ցույց տվեց «խթանների» խոցելիությունը։ Հետո եղան պարտություններ «Մանչեսթեր Յունայթեդից», «Նյուքասլից», «Լիվերպուլից», և կամաց-կամաց Կոնտեի լարվածությունը սկսեց աճել, քանի որ նրա թիմը չէր կարողանում պայքարել ուժեղ մրցակիցների դեմ: Երբ «խթանները» իրենց ձեռքից բաց թողեցին հաղթանակը «Սաութհեմպտոնի» դեմ խաղում, մարզիչն այլևս չկարողացավ տիրապետել իր զգացմունքները և մամուլի ասուլիսում ասաց, որ թիմի հետ իր ապագա աշխատանքը այլևս հնարավոր չէ։ Կոնտեն և «Տոտտենհեմը» չէին համապատասխանում միմյանց, և այս միությունը հենց սկզբից դատապարտված էր անհաջողության։ Բայց առանց Կոնտեի, ամեն ինչ միայն ավելի վատացավ։ «Խթանները» անցկացրեցին մի քանի հիասթափեցնող հանդիպումներ և ի վերջո առաջնությունը ավարտեցին եվրագավաթների գոտուց դուրս:

Գնահատական

Անբավարար։ Այնպիսի խաղերը, ինչպիսին էր «Նյուքասլի» դեմ հանդիպումը, որտեղ «խթանները» արդեն 20-րդ րոպեին պարտվում էին 5-0 հաշվով, խայտառակություն են Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր թիմի և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար: Այո, «Տոտտենհեմը» նաև այնպիսի հանդիպումներ է անցկացրել, որտեղ նրանք կարողացել են ցուցադրել իրենց կամային հատկանիշները և կարողացել են շտկել կամ մոտ են եղել իրավիճակը շտկելուն մեկնարկային անհաջող ելույթից հետո։ Նրանք այս մրցաշրջանում հաստատեցին այն միտքը, որ ներկայիս «Տոտտենհեմը» թիմ է, որը զուրկ է ամբիցիաներից և թիմային կարգապահությունից: Այս նախագծի զարգացումը կանգ է առել, և այս ակումբում կարելի է ափսոսալ միայն Հարի Քեյնին, ով թիմը քաշեց այնպես, ինչպես կարող էր և խփեց ակումբի գոլերի գրեթե կեսը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր