«Չելսիից» կրած տնային պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը իր դժգոհությունն է հայտնել խաղի գլխավոր մրցավար Հովարդ Վեբի գործողություններից, սակայն ընդունել, որ մրցակիցը արժանիորեն հաղթեց:
«Կապույտները»՝ շնորհիվ խաղավերջին խփած միակ գնդակի, կարողացան «Օլդ Թրաֆորդից» հաղթանակած հեռանալ: Խաղի վերջին րոպեներին կարմիր քարտ ստացավ «մանկունյանցիների» պաշտպան Ռաֆայելը:
-Այդ դրվագում խախտում չկար: Այդպես միշտ է լինում, որ սադրանքին պատասխանող ֆուտբոլիստը ավելի խիստ է պատժվում: Պարզ երևաց, որ Լուիզը երկու անգամ հարվածեց Ռաֆայելին: Ռաֆայելը դեռ երիտասարդ է և չգիտեր, որ պետք չէ պատասխանել պրովոկացիային:
Մրցավարները անգամ չտեսան այդ պահը: Այսօր նրանց որոշումները մեր դեմ էին: Սակայն դա չի նշանակում, որ «Չելսին» անարդարացի հաղթեց: Այսօր նրանք ավելի լավ էին խաղում և կարողացան ճիշտ պահն օգտագործել և գոլ խփել,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Սէր Ալեքսը: