«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը կարծիք է հայտնել Եվրոպա Լիգայի եզրափակչի «Բենֆիկայի» հետ կայանալիք խաղի մասին: Բրազիլացին նախկինում հանդես է եկել հենց «Բենֆիկայում»:
-«Բենֆիկայի» հետ եզրափակիչ խաղն ինձ համար շատ զգացմունքային է լինելու: Բոլորին հայտնի է, որ «Բենֆիկան» միշտ իմ սրտում է: Սակայն երբ խաղը սկսվում է, դու մոռանում ես ամեն ինչի մասին: Ցանկանում եմ այս տիտղոսը նվաճել «Չելսիի» հետ:
Ցանկացած մրցաշարի եզրափակչում միշտ էլ ստիպված ես լինում խաղալ մեծ ակումբների հետ: Այդ իսկ պատճառով «Չելսին» և «Բենֆիկան» հասել են այս փուլին:
Այս հանդիպումը շատ կարևոր է: Այս մրցաշրջանում արդեն երեք եզրափակչում պարտվել ենք: Եվ մենք դեռ ունենք մեկ հնարավորություն՝ տիտղոս նվաճելու, սա հիանալի մոտիվացիա է:
«Բենֆիկան» հրաշալի խաղային փիլիսոփայություն ունի: Պետք չէ նրանց ազատ տարածություն տալ, պետք չէ կորցնել համակենտրոնացումը: Պետք է ամեն ինչի պատրաստ լինել,- ասել է Լուիզը: