Պրեմիեր Լիգա տեղափոխվելու երրորդ ուղեգիրն այսօր վիճարկվեց «Ուեմբլի» մարզադաշտում: Այդ ուղեգիրը նվաճեց «Կրիստալ Փելեսը»՝ նվազագույն հաշվով հաղթելով «Ուոտֆորդին»:
Խաղի հիմնական ժամանակում թիմերը չկարողացան բացել հաշիվը: Լրացուցիչ ժամանակում Վիլֆրիդ Զախան, ում համար այս խաղը վերջինն էր «Փելեսում», իր թիմի համար 11-մետրանոց վաստակեց, որն անվրեպ իրացրեց Քևին Ֆիլիպսը՝ գնդակն ուղարկելով «Արսենալի» նախկին դարպասապահ Մանուել Ալմունիայի պաշտպանած դարպասը՝ 0:1:
Պարտությունից խուսափելու Ջենֆրանկո Ձոլայի բոլոր փորձերն ապարդյուն անցան և ուղեգիրը նվաճեց «Կրիստալ Փելեսը»: