Կիևի «Դինամոյի» հարձակվող Բրաուն Իդեյեի գործակալը խոստովանել է, որ իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրվում են Պրեմիեր Լիգայում:
Որոշ տեղեկությունների համաձայն, 24-ամյա նիգերիացին ցանկություն է հայտնել տեղափոխվել Անգլիա, բայց դեռևս Պրեմիեր Լիգայի որևէ ակումբ առաջարկություն չի արել նրան գնելու համար: Ենթադրվում է, որ Իդեյեին իր շարքերում ցանկանում է տեսնել «Նյուքասլը», որը խնդիրներ ունի հարձակման գծում:
-Բավական շատ ակումբներ են հետաքրքրվում նրանով Ֆրանսիայում, Թուրքիայում, Գերմանիայում, Ռուսաստանում և Մերձավոր Արևելքում: Մենք ուղղակի դիտարկում ենք, թե որ տարբերակը կլինի լավագույնը:
Ինչպես նաև, մենք սպասում ենք առաջարկներ անգլիական ակումբներից: Պրեմիեր Լիգայում դեռ հետաքրքրվում են նրանով, սակայն գումարային հարաբերություններում, արտերկրում ավելի լավ է,- ֆուտբոլիստի ներկայացուցիչ Խուտան Ահմադիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: