«Էվերտոն»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելայնին խոստովանել է, որ երազում է հանդես գալ Չեմպիոնների Լիգայում:
Այս պահին «Էվերտոն»-ը շարունակում է պահպանել իր տեղը Պրեմիեր Լիգայի ուժեղագույն քառյակում: «Էվերտոն»-ի փայլուն մեկնարկը պայմանավորված է նաև Մարուանի խաղով: Եվ բելգիացին չի թաքցնում իր ամբիցիաները, որին ցանկանում է հասնել հենց ներկայիս ակումբում:
-Հուսով եմ ինչ որ բան կհաղթեմ այստեղ՝ «Էվերտոն»-ի հետ: Երբ ես տեղափոխվեցի «Գուդիսոն Պարկ», այդ տարի Անգլիայի գավաթի եզրափակչում խաղացինք «Չելսի»-ի դեմ, սակայն գավաթը նրանց զիջեցինք: Անցած տարի խաղացիք կիսաեզրափակչում, սակայն նորից զիջեցինք: Հուսով եմ այս տարի կհաջողվի ինչ որ բան հաղթել:
Ես ցանկանում եմ խաղալ նաև Չեմպիոնների Լիգայում, եթե հնարավոր լինի «Էվերտոն»-ի հետ,- հայտնել է Ֆելայնին BBC-ին տված հարցազրույցում: