Չեմպիոնշիփում հանդես եկող «Բլեքբեռնը» շատ մոտ է «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Բերրի Բեննանին ձեռք բերելուն:
23-ամյա Բեննանը բիրմինգհեմյան ակումբում այդպես էլ չարդարացրեց իր հետ կապված հույսերը: Կողմերն արդեն համաձայնեցրել են գործարքի գումարը: Մնում է միայն անձնական պայմանագրի պայմանները համաձայնեցնել:
-Այստեղ դեռևս ամեն ինչ շարունակվում է: Այդպիսի բաները մի փոքր երկար են տևում, քան մարզիչներն են ցանկանում: Մենք ուղղակի պետք է շարունակենք աշխատել և փորձենք ամեն հնարավոր բան անել,- Daily Star-ի հետ հարցազրույցում հայտնել է «Բլեքբեռնի» գլխավոր մարզիչ Գարի Բոյերը: