Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կարող է «Արսենալի» կիսապաշտպան Թեո Ուոլկոտին Շոտլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում հարձակման գծում հայտավորել:
«Ուեմբլիում» կայանալիք հանդիպմանը մնում է մեկ շաբաթ, և Հոջսոնը մտածում է թիմի կազմի մասին: Ամենից շատ «երեք առյուծների» գլխավոր մարզչին անհանգստացնում է իրավիճակը հարձակման գծում:
Հարցը նրանում է, որ առողջական խնդիրներ ունեն Ջերմեյն Դեֆոն, Ուեյն Ռունին, Էնդի Քերոլը և Դանիել Սթարիջը: Միակ հարձակվողն, ով վնասվածք չունի Դանիել Ուելբեքն է` «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Հոջսոնը դիտարկում է Թեո Ուոլկոտին հարձակման գծում հայտավորելու տարբերակը: Այլընտրանք կարող է լինել նաև «Յունայթեդի» նորեկ Վիլֆրիդ Զախան: