«Չելսի»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկո Մարինը հնարավոր է վերադառնա իր նախկին ակումբ՝ Մյունխենգլադբախի «Բորուսիա»:
Անցած ամառ «կապույտներ»-ը Մարինին 7 մնլ ֆունտով ձեռք բերեցին Բրեմենի «Վերդեր»-ից: Սակայն Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը դեռևս չի «ճաշակել» Պրեմիեր Լիգայի քաղցրությունը: Այս իրավիճակից կարող է օգտվել «Բորուսիա»-ն: Ֆուտբոլիստի նախկին ակումբը մտածում է հնարավոր վարձակալության մասին:
-Ես կցանակայի Մարինին տեսնել իմ թիմում: Տեսնենք ինչպես կստացվի ձմեռային տրանսֆորային պատուհանի ընթացքում:
Մինչ այդ բավականին ժամանակ կա և ես չեմ ուզում առաջ ընկնել,- ասել է «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Լյուսենա Ֆավրան: Sunday Mirror