«Արսենալը» Լուիս Գուստավոյի տրանսֆերը գնելու համար 17.2 մլն ֆունտ է առաջարկել Մյունխենի «Բավարիային»: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Հիմնական կազմում տեղ գտնելու համար մեծ մրցակցության պատճառով 26-ամյա բրազիլիացին այժմ նոր ակումբ է փնտրում: Գուստավոն առաջարկներ ունի Ռուսաստանից, Անգլիայից և Գերմանիայից:
Աղբյուրի հաղորդմամբ, «Արսենալն» ակտիվ բանակցություններ է վարում Գուստավոյի տեղափոխության համար և արդեն պաշտոնական առաջարկ է արել գերմանական ակումբին: «Զինագործները» Լուիսի համար 17.2 մլն ֆունտ են առաջարկել:
Հաղորդվում է, որ «Վոլֆսբուրգը» շատ մոտ էր Գուստավոյի տրանսֆերային իրավունքները գնելուն, սակայն ֆուտբոլիստը նախընտրում է տեղափոխվել Չեմպիոնների Լիգայում հանդես եկող ակումբ: