«Ֆուլհեմը» պաշտոնապես հաստատեց «Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթի մեկ տարով վարձակալությունը:
Բենթը 2011թ-ի հունվարին 24 մլն ֆունտով «Աստոն Վիլլա» էր տեղափոխվել «Սանդերլենդից»: Բիրմինգհեմյան ակումբում Դարենն անցկացրել է 63 խաղ և խփել է 36 գոլ:
29-ամյա Բենթը շատ լավ ծանոթ է «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլին, ում շնորհիվ 2007թ-ին «Չարլթոնից» տեղափոխվեց «Տոտտենհեմ»: 2005թ-ից ի վեր Բենթն ավելի քան 100 գոլ է խփել Պրեմիեր Լիգայի շրջանակներում:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Բենթը չէր հայտնվում «Վիլլայի» հիմնական կազմում, իսկ թիմի գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը չէր բացատրում, թե ինչու է պահեստայինների նստարանին թողնում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին: Ընթացիկ մինչմրցաշրջանային նախապատրաստությունը Դարենն անհատական է անցկացրել: