«Ֆուլհեմի» պաշտպան Սաշա Ռիտերն իր ակումբի հետ պայմանագիրը երկարաձգեց 3 տարով: Մեկ տարի առաջ «Ֆուլհեմը» Սաշային վարձակալեց «Քյոլնից»: Լոնդոնում ֆուտբոլիստն իրեն լավագույն կողմերով դրսևորեց, ինչի շնորհիվ էլ լոնդոնյան ակումբը մայիսին գնեց Ռիտերի տրանսֆերային ողջ իրավունքները:
Նախորդ մրցաշրջանում Ռիտերը «Ֆուլհեմի» կազմում մասնակցեց 39 խաղի և իր խաղընկերների կողմից ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ: Նոր պայմանագրով Սաշան «Ֆուլհեմում» կմնա մինչև 2016 թվականը:
-Ես ուրախ եմ նոր պայմանագիր ստորագրել «Ֆուլհեմի» հետ: Ինձ համար հաճելի է լինել այստեղ, ես սիրում եմ երկրպագուներին և ակումբը: Սա մրցաշրջանի սկիզբն է և մենք լավ ենք պատրաստվել,- ասել է Ռիտերը: