«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը «Չելսիի» դեմ խաղից հետո մեղադրել է մրցավարներին:
Պրեմիեր Լիգայի երրորդ տուրից տեղափոխված խաղում «վիլլացիները» հավասար պայքար մղեցին և կարող էին նաև խուսափել պարտությունից:
-Բոլորը տեսան, թե ինչպես մրցավարը երկու անգամ «Չելսիի» օգտին սխալ որոշում կայացրեց: Բենտեկեի նկատմամբ կոպիտ խաղի համար նա պետք է հեռացներ Իվանովիչին և 11-մետրանոց նշանակեր ձեռքով խաղի համար:
Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես կարելի է նման իրավիճակներում այլ կերպ վարվել,- ասել է Լամբերտը: BBC